• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ունայ Էմերին քննադատել է իր դարպասապահին

«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին քննադատել է իր դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին «Արսենալի» հետ հանդիպման վերջնամասում (2:4) անկյունայինի իրացմանը մասնակցելու համար:

Արսենալի 2-3 հաշվով՝ Մարտինեսը անկյունայինի համար գնաց մրցակցի տուգանային, սակայն Էմիլիանոն բաց թողեց գնդակը, և «զինագործները» հակագրոհեցին, իսկ Գաբրիել Մարտինելին գրավեց դատարկ դարպասը:

Հանդիպումից հետո Էմերին հայտնել է, որ Մարտինեսը չի ենթարկվել խաղային ծրագրին։ Ունայը հույս ունի, որ դա այլևս չի կրկնվի:

«Իհարկե, մենք ունենք խաղային պլան, բայց խաղադաշտում որոշումները կայացնում են ֆուտբոլիստները, իսկ հանդիպման վերջին դրվագում նա որոշեց անկյունային դուրս գալ մրցակցելու դարպասի մոտ, և այդ որոշմանը ես հավանություն չեմ տվել»։

«Ես նրան ոչինչ չեմ ասել: Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ խնդրել իմ դարպասապահներին անկյունայիններին մասնակցել, քանի որ վիճակագրությունն ասում է, որ ավելի հաճախ դա քո դեմ է շրջվում, քան դու կգրավես մրցակցի դարպասը»:

«Ես նրան ասացի՞, որ այլևս չկրկնվի դա, նա ինքն էլ կկարողանա դասեր քաղել հետագա հանդիպումների համար»,- Էմերին է մեջբերում talkSPORT-ը։

Հետաքրքիր փաստեր