• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» համաձայնեցրել է պայմանագիրը Շյուրլեի հետ

Անդրեյ Շյուրլե«Բայերի» հարձակվող Անդրեյ Շյուրլեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Չելսիի» հետ: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

Դեռ ապրիլի սկզբին տեղեկություն հաղորդվեց այն մասին, որ «ազնվականները» պայմանավորվել են Գերմանիայի ազգային հավաքականի 22-ամյա խաղացողի հետ: Անցած ուրբաթ Շյուրլեի ներկայացուցիչները ժամանել էին Լոնդոն՝ ներկա գտնվելու Անգլիայի գավաթի կիսաեզրափակչին և հարթելու անձնական պայմանագրի մանրամասները:

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» Շյուրլեի վրա կծախսի 50 մլն եվրո (43 մլն ֆունտ), ներառյալ ֆուտբոլիստի աշխատավարձը հինգ տարիների ընթացքում: Բացի այդ լոնդոնյան ակումբը որպես փոխհատուցում «Բայերին» կվճարի 22 մլն եվրո (19 մլն ֆունտ):