• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» հաստատել է Ուոլասի տրանսֆերը

Ուոլաս«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ֆլումինենսեի» աջ պաշտպան Ուոլասի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին: Գործարքը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 4,5 մլն ֆունտ (5,5 մլն եվրո):

Փաստացի տեղափոխությունը կկայանա ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում, որից հետո 18-ամյա Ուոլասը վարձավճարով կվերադառնա «Ֆլումինենսե» մինչև մրցաշրջանի ավարտ:

Հետևաբար Բրազիլիայի երիտասարդական հավաքականի (Մ20) ֆուտբոլիստը «Սթեմֆորդ Բրիջ» դուրս կգա 2013թ-ի ամռանը: «Չելսիում» Ուոլասը իր տեղը ապահովելու համար կպայքարի Բրանիսլավ Իվանովիչի և Սեզար Ասպիլիկուետայի հետ:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Չելսիին» առաջ պատկանում էր Ուոլասի տրանսֆերային իրավունքների 40%-ը, որը ստացել էր 2010թ-ին Դեկուի տեղափոխության ժամանակ: Այժմ 4,5 մլն ֆունտ վճարելով` լոնդոնյան ակումբը ձեռք կբերի տաղանդավոր բրազիլացու տրանսֆերային ողջ իրավունքները:

Հետաքրքիր փաստեր