• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Մատիչի համար 20 մլն ֆունտ է առաջարկել

Նեմանյա ՄատիչԻնչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» Նեմանյա Մատիչին գնելու համար «Բենֆիկային» 20 մլն ֆունտ է առաջարկել:

Մատիչին վերադարձնելու մասին խոսակցությունները սկսեցին այս շաբաթ, երբ The Telegraph պարբերականը հայտնեց, որ լոնդոնյան ակումբը առաջարկ է պատրաստում սերբ կիսապաշտպանի համար:

Այժմ արդեն հայտնի է, որ «Չելսին» առաջարկ է արել և սպասում է պորտուգալական կողմի պատասխանին: «Բենֆիկայի» հետ պայմանագրով Մատիչի հրաժարագինը կազմում է 37 մլն ֆունտ, սակայն «կապույտները» հուսով են՝ կկարողանան իրենց նախկին ֆուտբոլիստին ստանալ 20 մլն ֆունտով:

Հիշեցնենք, որ Մատիչը 2009-2011թթ-ին հանդես է եկել «Չելսիում»: «Բենֆիկայում» անցկացրած երեք տարիների ընթացքում Նեմանյան մեծ առաջընթաց է գրանցել՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: