• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մոտ է «Ուեմբլիի» հարցում համաձայնության գալուն

Ուեմբլի«Չելսին» մոտ է 3 տարվա վարձակալության պայմանագիր ստորագրելուն, որով իրավունք կստանա ժամանակավորապես օգտագործել «Ուեմբլի» մարզադաշտը։

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը հուսով է, որ «Սթեմֆորդ Բրիջը» վերակառուցելու համար շուտով թույլտվություն կստանա քաղաքային իշխանություններից։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2017 թվականի մայիսին և կտևեն երեք տարի։

Իսկ դա նշանակում է, որ վերակառուցման ընթացքում «Չելսին» իր տնային խաղերը պետք է այլ մարզադաշտում անցկացնի։ Ինչպես հայտնում է Daily Mirror֊ը, «կապույտները» ցանկանում են վարձակալել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզադաշտը։

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հասկացրել է, որ դեմ չէ «Ուեմբլին» հանձնել վարձակալության, եթե մարզադաշտի հաճախելիությունը սահմանփակվի 50 հզր նստատեղով։ «Չելսին» պատրաստ է ընդունել այդ պայմանը, և որ ամենակարևորն է, պատրաստ է ՖԱ֊ին վճարել տարեկան 12 մլն ֆունտ։

Ավելացնենք, որ ավելի վաղ նման խնդրի առաջ էր կանգնել «Տոտտենհեմը», որն արդեն սկսել է նոր մարզադաշտի շինարարությունը, սակայն նրանց չհաջողվեց վարձակալել «Ուեմբլին»։

Հետաքրքիր փաստեր