• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» որոշում է կայացրել Տիագո Սիլվայի վերաբերյալ

«Չելսին» որոշել է, որ նոր պայմանագիր չի առաջարկի իր 39-ամյա պաշտպան Տիագո Սիլվային։ Չնայած իր տարիքին՝ Սիլվան շարունակում է մնալ Չելսիի առանցքային խաղացողը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապույտների» 23 հանդիպումներից 21-ում Տիագոն եղել է մեկնարկային կազմում:

Այնուամենայնիվ, The Guardian-ը կարող է հաստատել, որ «Չելսին» մտադիր չէ երկարաձգել Սիլվայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Միևնույն ժամանակ, ակումբի համար կարևոր է իր բրազիլացի վետերանից, իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկից,  բաժանվել լավ հարաբերություններով:

«Չելսիի» ղեկավարներն ակնկալում են, որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մինչև մրցաշրջանի մնացած մասը աստիճանաբար Սիլվային դուրս կբերի մեկնարկային կազմից:

Ավելի երիտասարդ, ավելի արագ կենտրոնական պաշտպանների կոմբինացիայի օգտագործմումն իր արդյունավետությունը ցույց տվեց «Ասթոն Վիլլայի» դեմ Անգլիայի գավաթի վերջին խաղում (3:1), երբ 22-ամյա Բուենդիա Բադյաշիլը և 25-ամյա Ակսել Դիսասին ամբողջությամբ չեզոքացրին Օլի Ուոթկինսին: Ընդ որում, նախորդ երկու հանդիպումներում, երբ խաղում էր Սիլվան, «կապույտները» ութ գնդակ բաց թողեցին։

Սիլվան դեռ լավն է, երբ «Չելսին» ստիպված է լինում խորը պաշտպանվել, բայց Տիագոն հուսահատորեն զուրկ է տեմպից, երբ հակառակորդները սկսում են արագ հակագրոհներ: