• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պայմանագիր կնքեց Քրիստոֆեր Նկունկույի հետ

«Չելսին» հայտարարել է «ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ պայմանագիր կնքելու մասին։

Նկունկուի տեղափոխության գործարքը կնքվել էր ամիսներ առաջ, և այժմ «Չելսին» պաշտոնապես այն հաստատեց, իսկ Քրիստոֆերը կմիանա «կապույտներին» հուլիսի 1-ից:

Նկունկուն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ մինչև 2029 թվականը և այդ պայմանագրով դարձել է «ազնվականների» առաջին ձեռքբերումը գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ։ Քրիստոֆերի տրանսֆերը գնահատվում է 52 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նկունկուն չորս տարի խաղացել է «ՊՍԺ»-ում, նախքան 2019-ին «ՌԲ Լայպցիգ» տեղափոխվելը: Քրիստոֆերը այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 25 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ:

«Ես շատ ոգևորված եմ «Չելսիին» միանալու համար: Մեծ ջանքեր են գործադրվել ինձ այս ակումբ բերելու համար, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ նոր մարզչի և թիմակիցների հետ հանդիպմանը, ինչպես նաև «Չելսիի» երկրպագուներին ցույց տալու, թե ինչ կարող եմ անել խաղադաշտը»:

«Խաղալով Լիգա 1-ում և Բունդեսլիգայում, այժմ ես ցանկանում եմ խաղալ Պրեմիեր լիգայում՝ աշխարհի ամենաուժեղ առաջնություններից մեկում: Ես շատ ոգևորված եմ այս մարտահրավերով և հպարտ եմ, որ կրում եմ «Չելսիի» մարզաշապիկը»,- ​​ասել է 25 ամյա ֆուտբոլիստը։

Հետաքրքիր փաստեր