• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Տոտտենհեմ» (անոնս)

Չելսի - ՏոտտենհեմԱյսօր Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի կունենա 33-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Տոտտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան այս երկու ակումբները «Արսենալի» հետ միասին պայքարում են լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:

«Ազնվականները» այժմ 68 միավորով գտնվում են 3-րդ հորիզոնականում և Վիլաշ-Բոաշի սաներից առաջ են 3 միավորով: Այսօրվա հաղթանակը «կապույտների» համար կարժենա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Ռաֆայել Բենիտեսի թիմը նախորդ տուրում դժվարին խաղ անցկացրեց «Օլդ Թրաֆորդում» և հաղթեց 0:1 հաշվով: «Չելսին» պետք է խաղա նաև «Էվերթոնի» և «Աստոն Վիլլայի» հետ, իսկ «Տոտտենհեմը» կհյուրընկալվի «Ստոկ Սիթիին» և Լոնդոնում կընդունի «Սանդերլենդին»:

Լոնդոնյան այս դերբին մեկ դարից ավել պատմություն ունի: Թիմերը առաջին անգամ հանդիպել են 1909 թվականի դեկտեմբերի 18-ին: Ընդհանուր առմամբ միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 147 անգամ, որից 62-ում ուժեղ են գտնվել «կապույտները», 49 անգամ՝ «Տոտտենհեմը» և 36 խաղ ավարտվել է խաղաղ ելքով: Թիմերի ամենաարդյունավետ խաղը եղել է 2008 թվականին (4:4):

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:

Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հողումով:

Մեր կանխատեսումը՝ 2:2: