• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիչարիտոն մտածում է «Յունայթեդից» հեռանալու մասին

Խավիեր Էրնանդես«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսն ակնարկել է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ակումբից հեռանալու մտադրության մասին:

Դևիդ Մոյեսի գալուց հետո մանկունյանցիների հարձակման գիծ վերադարձավ Ուեյն Ռունին, ով կազմից դուրս թողեց Չիչարիտոյին, ում համար մրցակից են նաև Ռոբին վան Պերսին և Դենիել Ուելբեքը:

Մոյեսի գլխավորությամբ անցկացված 11 խաղերից ընդամենը երկուսում է 25-ամյա մեքսիկացին հայտնվել մեկնարկային կազմում: Էրնանդեսը ուրախ է, որ հանդես է գալիս «Յունայթեդում», սակայն եթե հնարավորություն ունենա, ապա կմտածի ակումբը փոխելու մասին:

-Հուսով եմ, որ ավելի շատ խաղային ժամանակ կստանամ: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի տեղ գտնեմ մեկնարկային կազմում: Ես գիտեմ, որ աշխատանքը կտա իր արդյունքը, այստեղ կամ մեկ այլ ակումբում:

Ինձ ուղղակի հնարավորություն է պետք, որպեսզի ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր