• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պապիս Սիսե. «Պատրաստվում եմ մնալ «Նյուքասլում» մինչև պայմանագրիս լրանալը»

Պապիս Սիսե«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեն խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում նախորդի համեմատ ավելի վատ է հանդես գալիս, չնայած որ ակումբից հեռանալու մտադրություն չունի:

Սիսեն «Նյուքասլ» է տեղափոխվել 2012 թվականի ձմռանը: Այդ ժամանակ նա օգնեց իր թիմին գրավել 5-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում և նվաճել Եվրոպա Լիգայի ուղեգիր:

Ընթացիկ մրցաշրջանում Պապիսն այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Նա խփել է ընդամենը 10 գնդակ բոլոր առաջնություններում:

-Ես կնքել եմ պայմանագիր 4.5 տարի ժամկետով և պատրաստվում եմ աշխատել այն մինչև վերջ: «Նյուքասլում» ես ինձ զգում եմ ինչպես տանը: Երջանիկ եմ այն ժամանակվանից սկսած, երբ տեղափոխվել եմ այստեղ:

Առաջին վեց ամիսներն իսկապես արտակարգ էին: Ինչին ես դիպչում էի, վերածվում էր ոսկու: Իհարկե, ես հույս ունեի, որ այս նույնը կշարունակվեր նաև հաջորդ վեց ամիսներին: Սակայն պաշտպանները, ովքեր ավելի վաղ չգիտեին ինչ սպասել ինձանից, ուսումնասիրեցին իմ խաղը:

Ինձ ոչինչ չի մնում, բացի շարունակելուց տքնաջան աշխատել, որպեսզի վերադարձնեմ նախորդ մրցաշրջանի իմ մարզավիճակը,- հայտնել է Սիսեն: ESPN

Հետաքրքիր փաստեր