• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն ամռանը կբանակցի Վենգերի հետ

Արսեն ՎենգերԱմռանը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» թիմը գլխավորելու համար առաջարկ կանի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ընդունելու դեպքում ֆրանսիացին կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը:

Եվրոպական մի շարք գրանտների հետ «ՊՍԺ»-ն պայքարում էր Խոսեպ Գվարդիոլայի համար, ով օրեր առաջ ընտրեց Մյունխենի «Բավարիան»: Ֆրանսիական ակումբի մյուս հավանական թեկնածու Ժոզե Մոուրինյոն արդեն հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Անգլիա:

«ՊՍԺ»-ն այնքան էլ գոհ չէ ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիից, ով ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտին կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «ՊՍԺ»-ն ցանկանում է պայմանագիր ստորագրել Վենգերի հետ, ում ծառայություններով ակումբը հետաքրքրված է 2011թ-ից: Վենգերին կառաջարկվի 30 մլն ֆունտ արժեքով 3 տարվա պայմանագիր: Այդ պարագայում Արսեն Վենգերը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Հետաքրքիր փաստեր