• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն պատրաստվում է առաջարկություն անել Իվանովիչի համար

Բրանիսլավ ԻվանովիչՖրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստվում է 8 մլն ֆունտ առաջարկել «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը սերբ պաշտպանին տեսնում է որպես Գրեգորի վան դեր Վիլի իդելական փոխարինող, ով հավանական է, որ կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:

Իվանովիչը, լոնդոնյան ակումբում խաղալու տարիներին, իրեն լավագույն կողմից է դրսևորել, բայց մինչև հիմա հայտնի չէ, թե արդյոք նա կա «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պլաններում: «ՊՍԺ»-ն մտադիր է փորձ կատարել 29-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար` առաջարկելով 8 մլն ֆունտ, գումարած հավելյալ պարգևավճարներ:

Իվանովիչին կառաջարկվի 4 տարվա անձնական պայմանագիր` բավականին մեծ աշխատավարձով: Հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը և «Չելսիում» 30-անց խաղացողների հանդեպ վերաբերմունքը, Բրանիսլավը կարող է ամենաքիչը քննարկել փարիզցիների առաջարկը: