• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի նորեկները. «Կրիստալ Փելես»

Կրիստալ Փելես1990թ-ին «Կրիստալ Փելեսը» եղել է Պրեմիեր Լիգայի հիմնադրողների թվում: Առաջնության հենց առաջին մրցաշրջանում «արծիվները» լքեցին Պրեմիեր Լիգան, որից հետո երկու անգամ վերադարձան 1998 և 2004թթ-ին: Օրեր առաջ փլեյ-օֆֆի եզրափակչում հարավային Լոնդոնը ներկայացնող թիմի հաղթանակը եղավ Չեմպիոնշիփի գլխավոր սենսացիաներից մեկը:

Չնայած որ «Կրիաստալ Փելեսը» գործնականում ողջ մրցաշրջանում գտնվեց փլեյ-օֆֆի գոտում, սակայն նրան ոչ մեկը չէր դասում ֆավորիտների թվում: 2010թ-ին «արծիվները» շատ մոտ էին Առաջին լիգա տեղափոխվելուն: Հաջորդ մրցաշրջանում ակումբը գլխավորեց հեղինակավոր մարզիչ Ջորջ Բերլին:

Կրիաստալ Փելես2012թ-ին նրանք հասան Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ: 2012/13 մրցաշրջանը «Փելեսը» սկսեց երեք անընդմեջ պարտությամբ, որից հետո անակնկալ կերպով վերափոխվեց՝ խաղալով հարձակվողական ֆուտբոլ: 14 խաղերից 11-ում «արծիվները» հաղթանակ տարան և երեք խաղ ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, ինչի շնորհիվ հայտնվեցին առաջատարների թվում:

Թիմի հաղթանակների մեջ մեծ էր ակումբի ակադեմիայի ֆուտբոլիստների դերը: Տրանսֆերային շուկայում լոնդոնյան ակումբը այնքան էլ ակտիվ չի եղել: Վերջին 3 տարում նրանք ծախսել են ընդամենը 2.5 մլն ֆունտ, որն անգամ Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի համար շատ համեստ գումար է:

Սակայն անգամ դա չվախեցրեց Յան Հոլոուեյին, ով այդ պայմաններում կարողացավ նման հաջողության հասնել:
Դեռ Դուգի Ֆրիդմենի ղեկավարությամբ «Կրիստալ Փելեսը» խաղում էր շատ հայտնի 4-2-3-1 խաղային սխեմայով: Հետաքրքիր է, որ սկզբում սա շատ երկրպագուների կողմից դիտվում էր որպես չափից շատ պաշտպանողական տակտիկա: 2012/13 մրցաշրջանի երկրորդ հատվածում Հոլոուեյը կիրառեց 4-2-1-3 դասավորությունը:

Յան Հոլոուեյ

Հենակետայինի դիրքում խաղում են թիմի ավագ Միլե Եդինակը և Կագիշո Դիկգաշոն: Եդինակը տիրապետում է հիանալի փոխանցումների և հարվածների, իսկ Դիկգաշոն, թվում է, թե կարող է մի ամբող օր խաղալ: Գնդակներ մատակարողի դիրքում խաղում են մեկ Օուեն Գարվանը, մեկ Ջոնի Ուիլյամսը: 19-ամյա Ուիլյամսը արդեն հասցրել է խաղալ Ուելսի ազգային հավաքականում:

Հարձակման գծի ամենաարդյունավետ ուժը եղել են եզրերը: Իհարկե, առաջին հերթին այստեղ առանձնացվում է Վիլֆրիդ Զախան, ում տրանսֆերային իրավունքները դեռ ձմռանը 15 մլն ֆունտով վաճառվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 20-ամյա Զախան անցած տարի իր նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:

«Կրիստալ Փելեսի» համանախագահները

2010թ-ի հունվարին «Կրիստալ Փելեսը» ֆինասական լուրջ խնդիրների աջև կանգնեց և սպառնում էր լուծարումը, սակայն օգնության եկավ «CPFC» կոնսորցիումը, որոնց մեջ են հաջողակ գործարարներ:

Նրանք բոլորը՝ Սթիվ Պարիշը, Մարտին Լոնգը, Սթիվեն Բրաուետտը և Ջերեմի Խոսկինգը ուղղակի սեփականատերեր չեն, այլ նաև ակումբի համանախագահներ են: Բոլոր կարևոր որոշումները ընդունվում են խորհրդի կողմից:

Կրիստալ Փելես

Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո Պարիշը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում ակտիվություն ցուցադրել տրանսֆերային շուկայում և կրկնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» անհաջողությունը: Դրա հետ մեկտեղ, նրանք այդքան գումար չունեն:

Թիմի հիմնական կազմը.

Սպերոնի, Ուորդ, Ռեմեջ, Դիլեյնի, Պարր, Դիկգաշո, Յեդինակ, Զախա, Գարվան, Բոլասի, Մյուրեյ:

Հետաքրքիր փաստեր