• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերմեյն Դեֆոն կտեղափովի «Տորոնտո»

Ջերմեյն Դեֆո«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն կտեղափոխվի ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտո»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Դեֆոյի պայմանագիրը կանադական ակումբի հետ, որը մարզում է իր նախկին թիմակից Ռայան Նելսենը, ուժի մեջ կմտնի փետրվարի 28-ից: Անգլիայի հավաքականի 32-ամյա հարձակվողն մինչ այդ կլինի «Տոտտենհեմի» տրամդարության տակ:

-Բոլորին հայտնի է, թե այս ակումբն ինչ է նշանակում ինձ համար: Ես լավ ժամանակներ եմ ապրել «Տոտտենհեմում», որտեղ երկրպագուները միշտ աջակցել են ինձ:

Շնորհակալ եմ ՄԼՍ-ում հանդես գալու հնարավորություն ստանալու համար: Այս պայամանագիրը նշանակում է, որ մինչև 35 տարեկանս խաղալու հնարավորություն կունենամ: Ես չեմ կասկածում, որ կվերադառնամ «Ուայթ Հարթ Լեյն» որպես երկրպագու,- ասել է Դեֆոն: