• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Թերրին պատրաստ է վերադառնալ Անգլիայի հավաքական

Ջոն ԹերրիԻնչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Չելսիի» ավագ Ջոն Թերրին պատրաստ է վերադառնալ Անգլիայի հավաքական:

Ընթացիկ մրցաշրջանում Մոլդովայի հետ խաղը Թերրիի համար 78-րդն էր, որից հետո Ջոնը հայտարարեց միջազգային ասպարեզում կարիերան ավարտելու մասին: Սակայն «ՔՊՌ»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի որակազրկման պատճառով Թերրին կարող է նորից հագնել հավաքականի մարզաշապիկը:

Բացի դա, հաջորդ շաբաթ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունից կհեռանա Դևիդ Բերնիստեյնը, ում հետ ոչ վաղ անցյալում Թերրին կոնֆլիկտ էր ունեցել: Դևիդի հեռացումը, ում պատճառով Թերրին հավաքականում զրկվեց ավագի թևկապից, իսկ այնուհետև որոշեց ավարտել ելույթները, կարող է ստիպել Ջոնին՝ վերադառնալ Ռոյ Հոջսոնի թիմ:

Աղբյուրի հաղորդմամբ, Թերրիի վերադարձը կարող է տեղի ունենալ Իռլանդիայի հետ ընկերական խաղում, որը կկայանա մայիսի 29-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:

Հետաքրքիր փաստեր