• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռամիրեսին դուր է գալիս Մոուրինյոյի հետ աշխատելը

Ռամիրես«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը խոստովանել է, որ շատ գոհ է առաջին օրվա միասնական աշխատանքից նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ի տարբերություն իր մի քանի թիմակիցների, Ռամիրեսը դեռևս ծանոթ չէր Մոուրինյոյին, ով այս ամառ վերադարձել է «Սթեմֆորդ Բրիջ»: Սակայն բրազիլիացուն արդեն դուր է գալիս, թե ինչպես է աշխատում պորտուգալացի մասնագետը:

-Մարզումների ժամանակ մթնոլորտը շատ լավն է: Բոլորը տպավորված են և փորձում են լավ մարզվել: Մենք դրական փոփոխություններ ենք նկատում: Մոուրինյոն և նորեկները շատ ուժ են ներդնում այդ ամենի համար:

Ես կարող եմ սխալվել, քանի որ մենք գիտենք, ինչպես է լինում ֆուտբոլում, բայց ինձ թվում է, որ այս մրցաշրջանն ավելի լավը կլինի, քան 2011/2012 մրցաշրջանն էր, երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգան:

Ես տեսնում եմ, որ մեր թիմն ավելի պատրաստ է, ավելի շահագրգռված և ավելի ունակ է պայքարելու Պրեմիեր Լիգան հաղթելու համար, որը մենք չենք արել արդեն մի քանի տարի: Սպասենք խաղերի մեկնարկին և տեսնենք, թե ինչպես ամենը կդասավորվի,- Globo Esporte-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռամիրեսը: