• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգս. «Ֆերդինանդը նորից ապացուցեց, որ թոփ մակարդակի խաղացող է»

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը կարծում է, որ իր ակումբակից Ռիո Ֆերդինանդին Անգլիայի ազգային հավաքական չհրավիրվելը ակումբին միայն օգուտ է բերում:

Արդեն 1.5 տարի է, ինչ Ֆերդինանդը հրավեր չի ստանում ազգային հավաքականից, չնայած որ լավ խաղ է ցուցադրում «Յունայթեդում»: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ այն դեպքում, երբ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին ավարտեց կարիերան Անգլիայի կազմում: Մեղմ ասած, Ռիոն խնդիրներ ունի Ջոնի հետ:

Գիգգսն իր հերթին սրա մեջ դրական բան է տեսնում: Ըստ նրա՝ Ֆերդինանդը, չմասնակցելով ազգային հավաքականի խաղերին, ակումբին մեծ օգուտ է տալիս:

-Մտածում եմ՝ հենց այդպես է: Մինչդեռ չեմ կարծում, որ սա որևէ կերպ ազդում է Ռիոյի վրա: Մեզանից յուրաքանչյուրը պարզապես երջանիկ է, որ նա այսպես լավ է խաղում «Յունայթեդի» կազմում:

Նա այսպես գործում է ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ նրա փորձը, առաջատարի հմտությունները կենսապես անհրաժեշտ էին Ջոննի Էվանսին և Ռաֆայելին «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:

Ռիոն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա ապացուցում է սա նորից և նորից: Նա այդ ապացուցեց անցած չորեքշաբթի,- հայտնել է Գիգգսը: The Telegraph