• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան համոզված է, որ Գորդանի գոլը պետք է չեղարկվեր

«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան համոզված է, որ «Նյուքասլի» հարձակվող Անտոնի Գորդանի խփած գոլը չպետք է հաշվեին։

Գորդանի խփած այդ գոլը հենց դարձավ հաղթական «Նյուքասլի» համար։

Ռայան վստահ չէ, արդյոք Գորդանը գտնվում էր խաղից դուրս վիճակում՝ թե ո՛չ, բայց կարծում է, որ Ջո Ուիլլոկի փոխանցման պահին գնդակը դուրս է եկել դաշտից, իսկ Ժոելինտոնը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ, խաղտել էր խաղի կանոնները Գաբրիելի հետ պայքարում։

«Որքանով, որ ես տեսա, գնդակը դուրս եկավ խաղադաշտից, իսկ հետո, երբ մենք վերադարձանք հանդերձարան և դիտեցինք կրկնապատկերը, տեսանք խախտում Գաբիի նկատմամբ: Նա (Ժոելինտոնը) երկու ձեռքով հրում էր Գաբիին թիկունքից»։

«Մյուս կողմից, կարող էր լինել խաղից դուրս, թեև դա դժվար է տեսնել: Բայց ամեն դեպքում, գնդակը դուրս եկավ խաղադաշտից և խախտում թույլ տրվեց: Նման գոլը հաշվելը լուրջ որոշում էր, որը մեզ համար միավորներ արժեցավ: Մենք իսկապես հիասթափված ենք»:

«Մեզնից յուրաքանչյուրը հիանալի խաղաց և կռվեց: Մենք արեցինք այն, ինչ մեզանից խնդրել էր մարզիչը: Այնուամենայնիվ, մրցավարները որոշեցին հաշվել այդ գոլը»,- Ռայայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր