• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը հաստատել է՝ Քոուլը մնում է «Չելսիում» ևս մեկ մրցաշրջան

Բենիտես և Էշլի Քոուլ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է, որ երկուշաբթի օրը կավարտվեն ձախ պաշտպան Էշլի Քոուլի նոր պայմանագրի բոլոր ձևականությունները, և ակումբը պաշտոնապես կհայտնի այդ մասին:

Շաբաթ օրը մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ 32-ամյա պաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Ռեալ Մադրիդը», համաձայնվել է մնալ «Չելսիում» ևս մեկ մրցաշրջան:

Քոուլը «Չելսի» է տեղափոխվել 2006 թվականին «Արսենալից» և այդ ժամանակվանից ի վեր ակումբի հետ մեկական անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան, Լիգայի գավաթը և 4 անգամ էլ՝ Անգլիայի գավաթը:

«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) Բենիտեսը հայտնել է, որ Էշլին մնալու է թիմում:

-Ես շատ գոհ եմ: Մնում է միայն թղթային հարցերը, իսկ Էշլին արդեն սկզբունքային համաձայնությունը տվել է,- ասել է նա:

Ավելացնենք, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին «Չելսին» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել: Sky Sports

Հետաքրքիր փաստեր