• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը չի զրուցել Ռոման Աբրամովիչի հետ արդեն 3 շաբաթ

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ չի խոսել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ արդեն երեք շաբաթ:

Վերջին օրերին ակտիվ պտտվում են շշուկներ այն մասին, որ Բենիտեսը չի աշխատի իր 6-ամսյա պայմանագիրը և կազատվի աշխատանքից մոտակա ժամանակներս, օրինակ Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» դեմ խաղից հետո, եթե թիմը հաջողության չհասնի:

Բենիտեսը վերջին 5 խաղերում տոնել է ընդամենը 1 հաղթանակ՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները, և արդեն երկար ժամանակ է՝ զրկված է ակումբի սեփականատիրոջ կարծիքն իմանալու հնարավորությունից:

-Վերջին անգամ նրա հետ խոսել եմ «Արսենալի» դեմ խաղից հետո՝ 20 օր առաջ: Մենք իսկապես լավ խաղացինք, և նա իսկապես երջանիկ էր:

Դրանից հետո ես զրուցել եմ միայն նրա մտերիմների հետ, ոչ հենց նրա: Ո՞վ գիտի, թե ինչի մասին է նա մտածում: Դուք նույնպես չեք կարող իմանալ և չեք կարող ասել, որ սա կամ դա կկատարվի: Ոչ ոք չգիտի:

Ես զրուցում եմ նրանց հետ, ովքեր մոտ են: Ավելի վաղ ես զրուցել եմ Ռոմանի հետ, և մենք խոսում էինք ֆուտբոլի մասին: Ֆուտբոլի տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ էր,- հայտնել է Բենիտեսը: Goal

Հետաքրքիր փաստեր