• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Արժանի հաղթանակ էր»

Ռաֆայել ԲենիտեսԵվրոպա Լիգայի կիսաեզրափակչի «Բազելի» հետ առաջին խաղից հետո (1:2) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմն ամբողջությամբ արժանի էր հաղթանակի:

Այդ խաղում «ազնվականները» հաղթական գնդակը խփեցին միայն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին, երբ Դավիդ Լուիզը լավ իրացրեց տուգանային հարվածը: Մինչդեռ դրանից մի քանի րոպե առաջ մրցավարը վիճելի 11 մետրանոց նշանակեց «Չելսիի» դարպասին, դրա հետ կապված Բենիտեսը կարծում է, որ իր թիմն արժանի էր հաջողության:

-Կարծում եմ, որ արժանի հաղթանակ էր: Մենք գործում էինք լավ թիմի դեմ: Դուք ինքներդ էլ կարող եք տեսնել, թե ինչքան ինտենսիվ և արագ խաղ էր: Մենք բավական շատ պահեր ունեցանք գոլ խփելու համար, սակայն 11 մետրանոցն անակնկալ է յուրաքանչյուրի համար և կարող է փոխել խաղի ելքը:

Իմ շրջապատում ոչ մեկն այնտեղ 11 մետրանոց չտեսավ, որովհետև գնդակը գտնվում էր օդում: Շատ տարօրինակ որոշում էր:

Միշտ կարևոր է հաղթելը: Գոլ խփել արտագնա խաղում շատ կարևոր է, սակայն երկու գոլն ավելի լավ է: Դավիդ Լուիզը հիանալի աշխատեց, սակայն ես նաև շատ գոհ եմ ամբողջ թիմից,- հայտնել է մասնագետը: ITV

Հետաքրքիր փաստեր