• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Մենք արժանի էինք հաղթանակի»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում արժանի էր հաղթանակի: Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 2:2:

Բենիտեսը կարծում է, որ այդ խաղում իրենք արժանի էին հաղթանակի:

-Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Մենք բավական շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք և ընդհանուր վերահսկում էինք խաղը: Մատան ինձ ասեց, որ իր հարվածից հետո Դե Խեան հիանալի սեյվ կատարեց (վերջին րոպեին):

Այժմ պետք է գնանք վերախաղարկման, որից հետո նոր մտածենք «Սիթիի» մասին: Մեզ համար հեշտ չի լինելու, քանի որ «Յունայթեդը» զորեղ մրցակից է,- ասել է Բենիտեսը: ITV

Իսպանացի մասնագետը նաև հայտնել է, որ այդ խաղի վերջում ավանդական ձեռքսեղմում տեղի չունեցավ: Բենիտեսը պատրաստ էր, սակայն Սէր Ալեքսը չմոտեցավ իր կոլեգային:

Հետաքրքիր փաստեր