• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» պատրաստ է առաջարկ անել Ռիս Ջեյմսին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկ անել պաշտպան Ռիս Ջեյմսին, եթե «Չելսին» ստիպված լինի վաճառել իր խաղացողներին այս ամառ։

Վերջին երկու տրանսֆերային պատուհաններում ծախսելով մոտ 600 միլիոն ֆունտ ստերլինգ՝ «Չելսին», հավանաբար, ստիպված կլինի հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների գալիք ամառ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխաղտելու համար:

Ըստ Marca-ի՝ այս իրավիճակը կարող է ձեռնտու լինել Մադրիդի «Ռեալին», որը վաղուց հետաքրքրված է 23 ամյա Ջեյմսի ծառայություններով:

Մադրիդի «Ռեալը» Ջեյմսի համար դիմել էր դեռ անցյալ ամառ, բայց Ռիսը մնաց Սթեմֆորդ Բրիջում և հետագայում նույնիսկ նոր պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ մինչև 2028 թվականը:

Իսպանական հրատարակությունը հավելում է, որ Մադրիդի «Ռեալին» կարող է 50 միլիոն եվրո (44 միլիոն ֆունտ) անհրաժեշտ լինել՝ Ջեյմսին գնելու համար, ում մադրիդյան ակումբը տեսնում է, որպես 31 ամյա Դանի Կարվախալի իրավահաջորդ:

Միևնույն ժամանակ, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Ջեյմսի ոչ տպավորիչ ելույթը Մադրիդի «Ռեալի» դեմ չի ազդել «Ռեալի» հետաքրքրության մակարդակի վրա։

Հետաքրքիր փաստեր