• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը խոստանում է մնալ «ՔՊՌ»-ում, եթե թիմը դուրս մնա Պրեմիեր Լիգայից

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ակնարկել է, որ կմնա թիմում, նույնիսկ եթե դուրս մնան Պրեմիեր Լիգայից:

Այս պահին «ՔՊՌ»-ը գտնվում է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանից հետո թիմը կլքի Պրեմիեր Լիգան: Ռեդնապն արդեն հավաստիացրել է «ՔՊՌ»-ի երկրպագուներին, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:

-Եթե նախագահ Թոնի Ֆերնանդեսը ցանկանա, որ ես մնամ, ապա այդպես էլ կանեմ: Կցանկանայի մնալ և լուծել առաջադրանքս Չեմպիոնշիփում: Կցանկանայի դա անել, բայց եթե ստիպված լինենք կրճատել բյուջեն, իսկ ես՝ հեռանամ, ապա կհասկանամ:

Շատ դժվար է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Չեմպիոնշիփում հանդես են գալիս մի շարք արժանի ակումբներ: Նախագահն այդ դեպքում պետք է մանրամասն գնահատի իրավիճակը:

Այնուամենայնիվ, այժմ այդ մասին չեմ ցանկանում մտածել,- հայտնել է Ռեդնապը: