• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապ. «Մանչինիի նման պահվածքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»

Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հնարավոր է շուտով կորցնի իր ֆուտբոլիստների հարգանքը: Նման կարծիք է հայտնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:

Այս շաբաթ Մանչինին մարզման ժամանակ հարձակվել է Մարիո Բալոտելլիի վրա, քանի որ վերջինս կոպիտ է խաղացել իր թիմակից Սքոթ Սինկլերի նկատմամբ: Ավելի ուշ իտալացի մասնագետը հայտարարել է, որ ոչ մի վիճաբանություն էլ չի եղել:

Մինչդեռ փորձառու Ռեդնապը համոզված է, որ այս դրվագը վատ կանդրադառնա Մանչինիի վրա:

-Նման բան չի կարելի թույլ տալ: Ի՞նչ կշահես դրանից: Մեր օրերում ֆուտբոլիստների նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է: Մանչինիի նման պահվածքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ռեդնապի կարծիքով նման վերաբերմունքի պատճառով Մանչինին կզրկվի հարգանքից: Նման դեպքերում մարզիչը պետք է զրույցի միջոցով հարթի կոնֆլիկտը:

-Տարիներ առաջ նման բաներ լինում էին: Շատ-շատ տարիներ առաջ որոշ մարզիչներ իրենց նման կերպ էին պահում, սակայն այդ ժամանակները վաղուց անցել են,- ասել է Ռեդնապը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր