• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմսդեյլը պատրաստ է հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ լոնդոնյան ակումբից։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վերջին հանդիպումներում հասկացրել է, որ Դավիդ Ռայային դիտարկում է որպես իր թիմի հիմնական դարպասապահ՝ չնայած «Բրենթֆորդից» վարձավճարով միացած ֆուտբոլիստի թույլ տված սխալներին։

Ըստ TEMAtalk-ի՝ Ռեմսդեյլը չի ​​պատրաստվում համակերպվել պահեստային դարպասապահի դերի հետ:

Ուստի 25 ամյա անգլիացին կարող է փորձել հեռանալ ակումբից այս հունվարին։ Աարոնը խնդիր չի ունենա վարձակալության տարբերակ գտնելու հարցում, սակայն «Արսենալի» համար գերադասելի է մշտական ​​տրանսֆերը։

Մամուլը «Չելսիին» անվանում է Ռեմսդեյլի ընտրություններից մեկը, սակայն աղբյուրը պնդում է, որ «կապույտները» պահպանում են հավատը Ռոբերտ Սանչեսի նկատմամբ, ով «Բրայթոնից» ժամանել էր անցյալ ամառ: