• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինեսը խոստանում է արագ կողմնորոշվել իր ապագայի վերաբերյալ

Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոստացել է շատ սեղմ ժամկետներում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:

Երեքշաբթի օրը պարտվելով «Արսենալին»՝ «Ուիգանը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ակումբի նախագահ Դեյվ Ուիլանը հույս է հայտնել, որ Մարտինեսը կմնա իրենց հետ նաև Չեմպիոնշիփում:

Մինչդեռ արդեն երկրորդ տարին անընդմեջ Մարտինեսի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Այս անգամ 39-ամյա իսպանացին ֆավորիտ է համարվում «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում:

-Գիտեմ՝ կարող է հիմարություն թվալ, սակայն ես դեռ չեմ մտածել իմ իրավիճակի մասին: Այժմ պարզապես մտածում ենք կիրակի օրը կայանալիք խաղի մասին:

Մենք պարզապես ցանկանում ենք հաճույք ստանալ, և կիրակին մեծ օր է լինելու ակումբի համար: Դրանից հետո մենք բավականին ժամանակ կունենանք՝ զբաղվելու անձնական գործերով և մտածելու, թե ինչ ենք զգում այս ամենի վերաբերյալ:

Որոշումս սպասեցնել չի տա, և դա լավ կլինի «Ուիգանի» համար: Մենք շատ արագ կիմանանք, թե ինչ սպասենք հաջորդ մրցաշրջանից և ինչպես գործենք,- հայտնել է Մարտինեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր