• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտ Լևանդովսկին ակնկալում է հեռանալ «Բորուսիայից»

Ռոբերտ ԼևանդովսկիԼեհաստանի հավաքականի և Դորտմուդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնկալում է  հեռանալ գերմանական ակումբից:

Օրերս հայտնի դարձավ, որ «Բավարիայի» հետ 24-ամյա լեհի տեղափոխության վերաբերյալ բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին: «Բորուսիան» իր աստղին չի տա Բունդեսլիգայում իր գլխավոր մրցակցին:

Սակայն Լևանդովսկու պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի և դա նշանակում է, որ վաճառքն անխուսափելի է: Ռոբերտի ծառայություններով են հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

-Ես չեմ կարծում` դա ղեկավարների վերջնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ շուտով իրավիճակը կփոխվի: Հիմա ես վայելում եմ հանգիստս, բայց հույս ունեմ, որ շուտով գործընթացը կսկսվի: Ինձ ոչինչ չի տխրեցնում,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: