Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է թիմի նպատակների մասին:
-Ցանկանում ենք դուբլ ձևակերպել, և Պրեմիեր Լիգայում մենք արդեն լավ քայլ ենք կատարել: Սակայն մեզ պետք է հաջողության հասնել երկու առաջնություններում էլ: Այնպես որ, այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է «Չելսիի» հետ խաղի վրա: Լուրջ հանդիպում է լինելու, սակայն ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լավ խաղալ «Սթեմֆորդ Բրիջում» և հասնել անհրաժեշտ արդյունքի:
Արդեն 9 տարի է անցել այն ժամանակվանից, երբ «Յունայթեդը» հաղթել է Անգլիայի գավաթում: Շատ կարևոր առաջնություն է մեզ համար: Լավ հնարավորություն ունենք հասնելու կիսաեզրափակիչ, որտեղ կմրցենք «Սիթիի» հետ: Չեմ ցանկանում շատ առաջ գնալ, սակայն եթե մենք հաղթենք «Չելսիին» և «Սիթիին», ապա հաստատ կնվաճենք այս տիտղոսը,- հայտնել է վան Պերսին:
«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայանալիք հանդիպումը կայանալու է այսօր ժամը 15.30-ին: