• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոմելու Լուկակուն չի ցանկանում, որ իրեն համեմատեն Դրոգբայի հետ

Ռոմելու Լուկակու«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ իրեն պետք չէ համեմատել «Չելսի» լեգենդ Դիդյե Դրոգբայի հետ:

«Անդերլեխտում» հանդես գալու ժամանակ Ռոմելուին անվանում էին «նոր Դրոգբա»: Այժմ Լուկակուն հրաշալի մրցաշրջան է անցկացնում «Վեստ Բրոմվիչում»: Ֆուտբոլիստն ակնկալում է ամռանը վերադառնալ «Չելսի» և դրսևորվելու հնարավորություն ստանալ:

-Դիդյեն և ես գործում ենք նմանատիպ ոճով: Ես շատ բան նրանից եմ սովորել և ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մի ամբողջ տարի շփվել նրա հետ: Սակայն գոյություն ունի միայն մեկ Դիդյե Դրոգբա, այնպես ինչպես մեկ Ռոմելու Լուկակու:

Դրոգբայի և Անելկայի նման ֆուտբոլիստներն ինձ առան իրենց թևի տակ և ցույց տվեցին, թե ամեն ինչ ինչպես է կառուցված Պրեմիեր Լիգայում: Եվ այժմ ես ուրախ եմ, որ տարածում եմ իմ սեփական թևերը,- հայտնել է Լուկակուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր