Այսօր 42-ամյա Ռոյ Քինը նշանակվեց «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնական:
Նոր մրցաշրջանում Քինը «Վիլլա Պարկում» կօգնի Պոլ Լամբերտին, սակայն միաժամանակ կշարունակի աշխատել որպես Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օ՚Նիլի օգնական:
-Ես շատ ուրախ եմ «Աստոն Վիլլայում» աշխատանքի անցնելու համար: Ես շնորհակալ եմ «Վիլլային» և Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ ինձ ընձեռնվեց այս հնարավորությունը: Շնորհակալ եմ նաև Մարտին Օ՚Նիլին,- ասել է Քինը: