• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոն. «Եթե Ֆերդինանդը շարունակի խաղալ, ապա մենք պետք է քննարկենք նրա ֆիթնես ծրագիրը»

Ռոյ ՀոջսոնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ցանկանում է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդի վերականգնողական ծրագիրը, նախքան նրան հավաքականի խաղերին հրավիրելը:

Վերականգնողական կուրսի առանձնահատկության պատճառով Ֆերդինանդը հրաժարվեց հավաքականի հրավերից՝ մասնակցելու 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այնուամենայնիվ, չնայած այս ամենին՝ Ռիոն մեկնեց Քաթար, որպեսզի մեկնաբանի անգլիացիների խաղը Սան Մարինոյի դեմ:

Միևնույնն է՝ Ֆերդինանդը մտնում է Հոջսոնի ծրագրերի մեջ, ով դժվարություններ ունի պաշտպանությունում: Իհարկե, Ռիոյի մասնակցությունը հավաքականի կազմում կախված է այն բանից՝ արդյոք կողմերը համաձայնության կգան այդ վերականգողական կուրսի վերաբերյալ:

-Եթե նա պետք է ապագայում խաղա, ապա մեզ անհրաժեշտ է խոսել նրա ֆիթնես ծրագրի և ակումբի մասին:

Ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ: Ավելի վաղ արդեն ասել եմ, որ չեմ ցանկանում քննարկել նրանց, ովքեր այս պահին ինձ հետ թիմում չեն,- հայտնել է Հոջսոնը: Sky Sports