• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոն. «Թերրին հավաքական չի վերադառնա»

Ռոյ Հոջսոն և Ջոն ԹերրիԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ պաշտպան Ջոն Թերրին չի պատրաստվում վերականգնել միջազգային կարիերան:

Ինչպես հայտնի է, դեռ սեպտոմբերին Թերրին հայտնեց հավաքականից հեռանալու մասին՝ որպես բողոքի նշան Ֆուտբոլի ասոցացիայի ցանկությանը՝ պատժելու նրան «ՔՊՌ»-ի խացացող Անտոն Ֆերդինանդին արված ռասիստական արտահայտությունների համար:

Այս ամռանը Ֆուտբոլի ասոցացիան նոր նախագահ է ունենալու: Շշուկներ են պտտվում, որ Ջոնը կարող է վերադառնալ հավաքական: Մինչդեռ Հոջսոնը հերքել է այդ լուրը:

-Ջոնը զանգեց ինձ, երբ այս պատմությունները սկսվեցին, և ես կարող եմ հայտնել, որ նա Ռիո Ֆերդինանդի նման ավարտել է կարիերան հավաքականի կազմում: Եթե մենք հայտնվենք ծայրահեղ իրավիճակում, ապա կդիմենք նրան: Բայց… սա մեծ «բայց» է՝ մենք պետք է առաջ շարժվենք:

Ժամանակն է աջակցել այն տղաներին, ովքեր իմ կարծիքով կմեկնեն Բրազիլիա և հաջողության կհասնեն: Սակայն չեմ պատրաստվում խաղացնել բացառապես երիտասարդներին: Եթե ցանկանամ խաղացնել Մայքլ Դոուսոնին կամ Ֆրենկ Լեմպարդին, ապա տարիքը նշանակություն չի ունենա,- հայտնել է Հոջսոնը: ESPN

Հետաքրքիր փաստեր