• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին որոշեց մնալ «Յունայթեդում»

Ուեյն ՌունիԻնչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, «մանկունյանցիների» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է մնալ «Օլդ Թրաֆորդում»: The Guardian

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին 27-ամյա Ռունին խնդրեց ակումբին՝ վաճառել իր տրանսֆերը: Անգլիայի հավաքականի հարձակվողի պոտենցիալ գնորդներն էին «ՊՍԺ»-ն, «Չելսին» և «Արսենալը»:

Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և Ռունին մտադիր է նոր կյանք սկսել «Յունայթեդում»: Երկրորդ երեխայի ծնվելուց հետո Ռունին չէր էլ մտածում Անգլիայից, իսկ այժմ նաև ակումբից հեռանալու մասին:

Աղբյուրի հաղորդմամբ, Ռունիի որոշումը կարող է կապված լինել ակումբի հետ նոր պայմանագրի քննարկման հետ: Այս պահին Ռունին վաստակում է շաբաթական 300 հզր ֆունտ:

Ավելացնենք, որ Ռունիի և Մոյեսի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ երկուսն էլ վերադառնան հանգստից: