«Արսենալի» վինգեր Բուկայո Սական իր ակումբին հայտնել է, որ պատրաստ է և ցանկանում է նոր պայմանագիր կնքել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը բացառիկ հոդվածում, «Արսենալը» վերջին շաբաթների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել Սակայի հետ բանակցություններում:
Բուկայոն հասկացրեց «Արսենալին», որ մի կողմ է թողել իր կասկածները և իր ապագան տեսնում է Էմիրեյթսում: Կողմերն արդեն պայմանավորվել են նոր գործարքի հիմնական դրույթների շուրջ, և նրանց պետք է միայն փոքր մանրամասներ քննարկել։
Սպասվում է, որ Սակայի աշխատավարձը նոր պայմանագրով կգերազանցի շաբաթական 200,000 ֆունտ ստերլինգը: Բուկայոն տարեկան նվազագույնը 10 մլն ֆունտ ստեռլինգ կստանա:
Նշենք, որ 21 ամյա անգլիացու գործող պայմանագիրը, ով այս մրցաշրջանում 10 գոլի հեղինակ և 8 գոլային փոխանցում է կատարել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, մնում է մեկ ամբողջական տարի։
Նոր պայմանագիրը կարտացոլի Սակայի կարգավիճակը՝ որպես առանցքային խաղացող Միկել Արտետայի թիմում, որն այս մրցաշրջանում հավակնում է Պրեմիեր լիգայի չեմպիոնության տիտղոսին: