«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս ունի հաղթել Մանչեսթերյան դերբիում, որը կկայանա երկուշաբթի երեկոյան «Օլդ Թրաֆորդում»:
Պրեմիեր Լիգայի առաջատար «Յունայթեդն» արդեն 15 միավորով առաջ է իր հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթիից»: Այնուամենայնիվ, Սէր Ալեքսը չի պատրաստվում թուլանալ և մտադիր է երեք միավոր վաստակել առաջիկա խաղից:
-Մենք դեռ չենք նվաճել տիտղոսը: Առջևում դեռ ութ հանդիպում կա: Պետք է վաստակել 24 միավորն էլ: Մենք ճիշտ մոտեցում ունենք, և մենք ձգտում ենք հաղթել հաջորդ խաղում: Մենք միշտ պայքարում ենք դրա համար: Հուսամ, որ սա հաղթանակ կբերի մեզ առաջնությունում: Կարևոր է հաղթել երկուշաբթի օրը կայանալիք խաղում: Սա կարևոր հանդիպում է լինելու «Սիթիի» համար:
Նրանք ցանկանում են ժամանակավորապես մեզ վատ դրության մեջ դնել: Հասկանում եմ նրանց մոտեցումը, որովհետև մենք էլ ունենք նույն մոտիվացիան: Սակայն մենք տանն ենք խաղում: Բոլորն էլ տեսնում են, թե ինչքան կայուն ենք հանդես գալիս Պրեմիեր Լիգայում: Մեզանից շատ լավ խաղ եմ ակնկալում երկուշաբթի օրը,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Սէր Ալեքսը: