• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը ցանկանում է պահել Ֆերդինանդին «Յունայթեդում»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է, որ պաշտպան Ռիո Ֆերդինանդն ավելի երկար մնա «Օլդ Թրաֆորդում»:

34-ամյա Ֆերդինանդի պայմանագիրը «Յունայթեդի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն «կարմիր սատանաների» ղեկավարությունը դեռ չի սկսել բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:

Այսօր կայանալիք «Աստոն Վիլլայի» հետ խաղից առաջ Սէր Ալեքսը վերջապես ցանկություն է հայտնել պահել Ֆերդինանդին:

-Զրուցել եմ Ռիոյի հետ: Կարծում եմ, որ նրա համար լավագույն տարբերակը կլինի մնալը, սակայն այս պահին նա մրցակից է որոնում իր պատվին կազմակերպվելիք խաղի համար:

Ցանկանում ենք, որ նա մնա: Վստահ եմ, որ նրա ներկայացուցիչները կբանակցեն Դևիդ Հիլլի՝ ակումբի գործադիր տնօրենի հետ,- հայտնել է Սէր Ալեքսը:

Ավելացնենք, որ Ռիոյի պատվին կայանալիք հանդիպումը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ մրցաշրջանի սկզբին: Daily Mail