• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» Նեգրեդոյին գնելու համար առաջարկություն չի արել

Ալվարո Նեգրեդո«Սևիլյայի» նախագահ Խոսե Մարիա Դել Նիդոն հայտարարել է, որ իր ակումբը «Մանչեսթեր Սիթիից» առաջարկություն չի ստացել Ալվարո Նեգրեդոյին ձեռք բերելու վերաբերյալ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, «քաղաքայինների» նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին 27-ամյա իսպանացուն դիտարկում է որպես ակումբը լքած Մարիո Բալոտելիի և Կարլոս Տևեսի փոխարինող: Սակայն իր հետաքրքրությունը «Սիթին» դեռևս ոչ մի կերպ չի ներկայացրել:

-Նեգրեդոյի հարցում ոչինչ չի փոխվել: Նա իր թիմակիցների հետ մարզվում է, իսկ նրա պայմանագիրը դեռևս երեք տարի ուժի մեջ է: «Մանչեսթեր Սիթիի» կողմից առաջարկ չի եղել,- Sky Sports-ին հայտնել է Դել Նիդոն:

Բացի այդ, ինչպես հայտնում է The Independent-ը, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է «Սիթի օֆ Մանչեսթեր» բաց թողնել պաշտպան Պեպեին: