• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիլվան և Միտրովիչը ներողություն են խնդրել Քրիս Կավանից, իրենց պահվածքի համար

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան և հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը ներողություն են խնդրել մրցավար Քրիս Կավանից «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում իրենց պահվածքի համար։

Այդ խաղում, որտեղ «Ֆուլհեմը» պարտվեց 3:1 հաշվով, Սիլվան կարմիր քարտ ստացավ Կավանիի հետ վիճելու համար, իսկ Միտրովիչը հեռացվեց Քրիսին արմունկով հարվածելու համար։

Այս պահին ՖԱ-ն որոշում է՝ պատժե՞լ Սիլվային Միտրովիչի հետ միասին, թե՞ ոչ։ Այդ ընթացքում Մարկոն և Ալեքսանդրը զղջացին և ներողություն խնդրեցին։

«Ես պետք է ավելի լավ վերահսկեմ իմ զգացմունքները: Ես զղջում եմ կատարվածի համար, և ես խոսեցի և ներողություն խնդրեցի Քրիսից: Նա գիտի, որ ես հարգում եմ իրեն և իր աշխատանքը», – ասում է Սիլվան իր հայտարարության մեջ:

«Ես ափսոսում եմ իմ գործողությունների համար, որոնք հանգեցրին հեռացման: Ես թույլ տվեցի, որ իմ հիասթափությունը գլուխ բարձրացնի, և ես սխալ կերպով արձագանքեցի»:

«Ես ընդունեցի երեք խաղով որակազրկում կարմիր քարտիս համար, խոսեցի և ներողություն խնդրեցի Քրիս Կավանից և խնդրեցի ակումբին տուգանել ինձ»,- ասել է Միտրովիչը։

Հետաքրքիր փաստեր