• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստեֆան Յովետիչը հուսով է, որ մրցաշրջանի մնացած հատվածում կկարողանա օգնել «Սիթիին»

Ստեֆան Յովետիչ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հուսով է, որ իր առողջական խնդիրները մնացել են անցյալում և այժմ կկարողանա օգնել իր թիմին:

Վնասվածքների պատճառով «Էթիհադում» Յովետիչի կարիերան հաջող մեկնարկ չունեցավ: Սակայն չերնոգորցի հարձակվողը, ով մասնակցել է «քաղաքայինների» վերջին երկու հանդիպումներին, դրական է տրամադրված:

-Չեմ հավատում, որ սա ինձ հետ է պատահել, սակայն ես պետք է հանգստություն պահպանեմ, քանի որ դա միակ բանն է, որ կարող եմ անել: Ես շատ ուրախ եմ մյուս հարձակվողների համար, ովքեր մինչ այժմ այդքան գոլեր են խփել: Ցանկանում եմ ես էլ նրանց հետ գոլեր խփել:

Ես գիտեմ, որ կարող եմ օգտակար լինել ակումբին և դա ցույց կտա առաջիկա չորս ամիսները: Վստահ եմ, որ երկրպագուները կսիրեն ինձ,- Յովետիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր