• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստեֆան Յովետիչը չի զղջում իր ընտրության համար

Ստեֆան Յովետիչ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը չի զղջում, որ ամռանը տեղափոխվեց «Էթիհադ»:

Հուլիսին «քաղաքայինները» 23-ամյա Յովետիչի համար «Ֆիորենտինային» 22.4 մլն ֆունտ վճարեցին: Սակայն Ստեֆանն առողջական խնդիրների պատճառով դեռ չի կարողանում իրեն դրսևորել լավագույն կողմերով:

Ամռանը Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվողի համար պայքարում էր նաև Ա Սերիայի չեմպիոն «Յուվենտուսը», սակայն Յովետիչը ընտրեց Մանուել Պելեգրինիի թիմը:

-Ընտրությունը մեծ էր: Եթե չտեղափոխվեի «Սիթի», ապա կմիանայի «Յուվենտուսին»: Ես «Ֆիորենտինային» խնդրեցի, որ ինձ բաց թողնեն «Սիթի» և այժմ շատ գոհ եմ,- Յովետիչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը: