• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վալենսիան» Մատայի համար գումար է պատրաստում

Խուան ՄատաԻնչպես հաղորդում է The Independent-ը, «Վալենսիան» պատրաստվում է առաջարկ անել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի համար:

«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիմնական կազմում տեղ չի հատկացնում 25-ամյա իսպանացուն: Պորտուգալացի մարզչի կարծիքով, Մատան չի համապատասխանում իր խաղային ձեռագրին:

Սպասվում է, որ Մատայի հետ կապված իրավիճակից կփորձեն օգտվել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն «Չելսին» չի պատրաստվում Մատային զիջել իր անմիջական մրցակիցներից մեկին:

Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերային պատուհանի ընթացքում Մատային գնելու փորձ կանի «Վալենսիան»: Իսպանական ակումբի ղեկավարները կարծում են, որ 25 մլն ֆունտը բավական կլինի Խուանին գնելու համար: