• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին վառ ֆուտբոլ չի ակնկալում «Չելսիի» հետ խաղից

Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնել է երկրպագուներին, որ չպետք է վառ ֆուտբոլ ակնկալել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի առաջիկա վերախաղարկումից:

Երկուշաբթի օրը «Յունայթեդը» հյուրընկալվելու է «Չելսիին»: Նրանք կորոշեն առաջնության կիսաեզրափակչի մասնակցին, ով մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

-Սովորաբար խաղից հետո երկրորդ օրը մկաններդ դեռ վատ վիճակում են լինում, սակայն մենք ստիպված ենք հենց այդ օրը խաղալ: Ցավալի է, սակայն ոչինչ չես կարող անել, որովհետև շաբաթվա կեսերին անցկացվում են Չեմպիոնների Լիգայի հանդիպումները, իսկ «Չելսին» դեռ մասնակցում է Եվրոպա Լիգային: Պետք է ընդունել դա:

Մարդիկ պետք է հասկանան, որ չարժի հիանալի ֆուտբոլ սպասել, որովհետև դա անհնարին է: Եթե դա լինի, ես ուրախ կլինեմ, սակայն միևնույն ժամանակ մի սպասեք այդպիսի բան,- հայտնել է վան Պերսին: ESPN