«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ վաղուց էր զգում Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալը:
Պրեմիեր Լիգայի վերջին 19 տարում Վենգերը և Ֆերգյուսոնը 49 անգամ հանդիպել են խաղադաշտում, սակայն անցած շաբաթ 71-ամյա շոտլանդացին հայտնեց մարզչական կարիերան ավարտելու մասին: Ինչպես պարզվում է, այս որոշումը անակնկալ չէր Վենգերի համար:
-Ես իմ օգնականին ասել էի, որ այս մրցաշրջանը Սէր Ալեքսի համար վերջինն է լինելու, դրա համար ես այնքան էլ չզարմացա: Պետք է հարգել նրա որոշումը: Տխուր է, քանի որ սա վաստակած կարիերայի ավարտն է: Նրան բոլորն են հարգում:
26 տարի հետո նա կրկին կարողացավ հաղթել Պրեմիեր Լիգայում և նա գիտի, որ «Յունայթեդի» համար ավելի դժվար է լինելու պահել կայունությունը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: