• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը հանուն Պրեմիեր Լիգայի չի զոհաբերի Եվրոպա Լիգան

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ներկայիս իրավիճակը չի ստիպի իրեն հրաժարվել Եվրոպա Լիգայում հաջող հանդես գալու մտադրությունից:

Այժմ «Տոտտենհեմը» իր լոնդոնյան հարևաններ «Չելսիի» և «Արսենալի» հետ պայքարում է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար: Սակայն հանուն այդ նպատակի իրականացմանը, Վիլաշ-Բոաշը չի պատրաստվում զոհաբերության գնալ Եվրոպա Լիգայում, որտեղ իր գլխավորած թիմը հասել է քառորդ եզրափակիչ:

-Իմ երազանքն է տիտղոս նվաճել, ինչի համար չենք փոխի մեր տրամադրվածությունը Եվրոպա Լիգային:

Խաղերի գրաֆիկը շատ հագեցած է, սակայն յուրաքանչյուր ակումբ, որը հանդես է գալիս եվրոգավաթներում, կանգնած է այդ խնդրի առջև:

Հնարավոր է՝ այդ փորձությունը մեզ համար նոր է: Դա տեղի չունեցավ այն ժամանակ, երբ 2011թ-ին «Տոտտենհեմը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում խաղում էր «Ռեալի» հետ,- The Times-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: