• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վիլլան» հայտարարել է «Լեխիայի» երկրպագուների որակազրկման պատճառը

«Աստոն Վիլլան» բացատրել է, թե ինչո՞ւ «Լեխիայի» երկրպագուներին թույլ չեն տվել ներկա գտնվել Կոնֆերենց լիգայի խմբային փուլի հանդիպմանը:

Նախորդ գիշեր «Վիլլան» 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Լեխիայի» նկատմամբ՝ դրանով իսկ երաշխավորելով իր մասնակցությունը Եվրոպայի երրորդ կարևորագույն ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆին:

Միևնույն ժամանակ, Վիլա Պարկում մրցակցի երկրպագուների համար հատկացված տրիբունան դատարկ էր մնացել՝ «Լեխիան» զրկվել էր երկրպագուների աջակցությունից։

Բանն այն է, որ խաղից առաջ Լեհաստանից Բիրմինգհեմ ժամանած երկրպագուները սկսել են անկարգություններ կազմակերպել, ինչի արդյունքում Վեստ Միդլենդսի մի քանի ոստիկան վիրավորվել են։

Ուստի տեղի ոստիկանության խորհրդով «առյուծները» որոշեցին ընդհանրապես թույլ չտալ մուտք գործել իրենց մարզադաշտ այցելող երկրպագուներին, որոնց համար հատկացվել էր 1002 տոմս։

Հայտարարության մեջ «Վիլլան» ասում է, որ իրենք մի քանի անգամ դիմել են «Լեխիային» և ՈՒԵՖԱ-ին՝ հնարավոր անկարգությունների վերաբերյալ մտահոգություններ հայտնելու համար, սակայն իրենց դիմումը անպատասխան է մնացել: