• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը շատ գոհ է Մագուայրի ցուցադրած խաղից

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը գովասանքի է արժանացել գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի կողմից «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ մրցավեճի ժամանակ իր ցուցադրած խաղի համար։

Նախորդ գիշեր Մագուայրը օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել Պրեմիեր լիգայի նորեկին 1:2 հաշվով, իսկ «կարմիր սատանաները» միակ գոլը բաց թողեցին ձեռքով խաղի համար նշանակված 11 մետրանոցից:

Ու թեև Տեն Հագը կադրային խնդիրներից ելնելով էր հիմնականում կազմում ներառել  Մագուայրին և Ջոննի Էվանսին, Էրիկին դուր եկավ 30 ամյա անգլիացու գործողությունները:

«Պետք է ասեմ, որ Հարին խաղում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Շատ նախաձեռնող է առանց գնդակի, ճնշում է հակառակորդին, միանում է գրոհին անհրաժեշտության դեպքում, կարդում է խաղը, բայց միևնույն ժամանակ շատ ակտիվ է գնդակի հետ, լավ փոխանցումներ է կատարում: Այո, ես շատ գոհ եմ նրա խաղից»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: