• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիբո Կուրտուան չի ցանկանում վերադառնալ «Չելսի»

Տիբո Կուրտուա«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», խոստովանել է, որ ցանկանում է մնալ Իսպանիայում ևս մեկ մրցաշրջան:

20-ամյա Կուրտուան «Չելսի» է տեղափոխվել 2011 թվականին, սակայն այս ընթացքում ոչ մի րոպե չի խաղացել: «Ազնվականները» դեռ նրա կարիքը չունեն, քանի որ Պետր Չեխը համար մեկն է թիմում:

Արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Տիբոն խաղում է «Ատլետիկոյում»: Այս պահին թիմը գտնվում է Լա Լիգայի երկորդ հորիզոնականում: Կուրտուան ցանկանում է մնալ Իսպանիայում, որպեսզի հաջորդ տարի արդեն թիմի հետ մասնակցի Չեմպիոնների Լիգային:

-Ես «Չելսիի» ֆուտբոլիստ եմ, սակայն երջանիկ եմ այստեղ: Շատ կուրախանամ, եթե այստեղ մնամ ևս մեկ տարի:

Իհարկե, ես այդ մասին դեռ չեմ խոսել «Չելսիի» ներկայացուցիչների հետ: Եթե ես չեմ կարող խաղալ լոնդոնյան ակումբի համար, ապա «Ատլետիկոն» լավագույն տարբերակն է ինձ համար հաջորդ մրցաշրջանի համար:

Ինձ և ընդհանրապես ամբողջ ակումբի համար կարևոր է, որպեսզի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճենք: Կրկնվում եմ, բայց ես իսկապես երջանիկ եմ այստեղ,- ասում է Կուրտուան:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Տիբոն «Ատլետիկոյի» հետ հաղթեց Եվրոպա Լիգան: Daily Mail

Հետաքրքիր փաստեր