• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փոթերը չի ստիպի Կանտեյին վերադառնալ խաղադաշտ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտարարել է, որ չի ստիպի Նգոլո Կանտեին վերադառնալ խաղադաշտ:

Կանտեն օգոստոսից չի խաղացել, իսկ հոկտեմբեր ամսին վիրահատել է ազդրի մկանը: Բարեբախտաբար, այս մղձավանջային շրջանն այժմ ետևում է:

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Փոթերը հաստատել է, որ Կանտեն արդեն երկու լիարժեք մարզում է անցկացրել, բայց դա ամենևին չի նշանակում, որ 31 ամյա ֆրանսիացին պատրաստ է խաղալուն։

«Նգոլոյի հետ կապված իրավիճակը բարդ է: Նա երկար ժամանակ է, ինչ չի աղխացել: Նա վերադարձել է լիարժեք մարզումներին, բայց հարցն այն է, թե ինչպես կարող է ձեռք բերել այն մարզավիճակը, որն անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում կամ ԱՊԼ-ում խաղալու համար»:

«Նրան ժամանակ է պետք խմբում, որպեսզի լիարժեք մարզվի, և մենք պետք է նրան խաղային րոպեներ տրամադրենք»:

«Այն պահը, երբ նա կարող է խաղալ բոլոր 90 րոպեները, ամենևին էլ մոտ չէ, բայց այն, որ նա արդեն մարզվում է մեզ հետ և ավելի է ադապտացվում, ուրախալի է բոլորի համար»- Փոթերին է մեջբերում The Independent-ը։

Հետաքրքիր փաստեր