• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քարդիֆը» պահանջում չեղյալ համարել «Կրիստալ Փելեսի» հետ խաղի արդյունքը

Քարդիֆ Սիթի«Քարդիֆ Սիթին» Պրեմիեր Լիգայից պահանջում չեղյալ համարել ապրիլի 5-ին «Կրիստալ Փելեսի» հետ կայացած խաղի արդյունքը, որում Օլե-Գուննար Սուլշերի սաները պարտվեցին 0:3 հաշվով:

Խաղից հետո հայտնի դարձավ, որ «Քարդիֆը» պատժել է իր աշխատողներից մեկին, իսկ մյուսին հեռացրել է, ով խաղից մեկ օր առաջ մրցակցին ինֆորմացիա է հաղորդել ուելսցիների մեկնարկային կազմի մասին:

Այդ ժամանակ «Քարդիֆն» իր պաշտոնական բողոքը ներկայացրեց Պրեմիեր Լիգային: «Քարդիֆը» վստահեցնում է, որ այդ ինֆորմացիան պահանջել է ակումբի նախկին տնօրեն Յան Մուդին, ով այժմ նույն աշխատանքը կատարում է «Փելեսում»:

Ուելսյան ակումբը վստահ է, որ «Կրիստալ Փելեսը» խախտել է Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի օրենքներ՝ գաղտնի ձևով իմացել է մրցակցի մեկնարկային կազը և դա կիրառել է խաղում:

Ավելացնենք, որ լոնդոնյան ակումբը գործանականում ապահովել է իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում՝ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հավաքելով 40 միավոր և զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: